Վերջին մեկ օրում գրանցվել է 27 վթար. 57 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու` 13, ֆիզիկական ներգործության` 10, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության և փաստաթղթեր կեղծելու՝ 4-ական, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3-ական, խուլիգանության ու անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու՝ 2-ական, պաշտոնեական լիազորություննների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, անչափահասներին հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և պոռնկագրական նյութեր տարածելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնավնասման, կեղծ ապացույցներ ներկայացնելու, սառը զենքի հայտնաբերման և մարդու իմունային անբավարարության վիրուսով անզգուշությամբ վարակելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 57 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս