Հայէկոնոմբանկի պրեմիում քարտերով բիզնես սրահների մուտքն այժմ առավել հարմարավետ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հոկտեմբերի 1-ից Հայէկոնոմբանկի Visa պրեմիում քարտապանները հնարավորություն կունենան վայելելու իրենց ազատ ժամանակը օդանավակայանների բիզնես սրահներում այժմ արդեն LoungeKey հավելվածի փոխարեն Visa Airport Companion հավելվածի միջոցով:

Օդանավակայանների բիզնես սրահների մուտքի համար քարտապանը պետք է ներբեռնի Visa Airport Companion հավելվածը AppStore/Play Market հարթակներից կամ ստանա բաժանորդագրման QRVisa Concierge չատ-բոտի միջոցով:

Վերջինիս միջոցով հնարավոր կլինի մուտք գործել DragonPass-ի աշխարհի ավելի քան 1200 բիզնես սրահներ, դիտել բիզնես սրահների հասանելի մուտքերի քանակը և օգտագործված մուտքերի պատմությունը:

Հարկ է նշել, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից բիզնես սրահ մուտք գործելու համար նախատեսված նախկին QR-ները կհամարվեն անվավեր, ինչպես նաև հնարավոր չի լինի մուտք գործել բիզնես սրահներ՝ ցուցադրելով պրեմիում քարտը։

Հայէկոնոմբանկի պրեմիում քարտապանները հնարավորություն ունեն ոչ միայն օգտվելու օդանավակայանների բիզնես սրահներ անվճար մուտք գործելու հնարավորությունից, այլ նաև մի շարք այլ արտոնություններից՝ Fast Track, Concierge ծառայություն, անվճար ինտերնետ ռոումինգ, ճամփորդական ապահովագրություն, ուղեբեռի անվճար փաթեթավորում և բազում այլ ճամփորդական առավելություններ:

Այս ամենը կդարձնի յուրաքանչյուր ճանապարհորդություն առավել հարմարավետ՝ ապահովելով լավագույն ծառայությունները և ճամփորդական արտոնությունները:




Լրահոս