Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ:
Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։
Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14.336-ը` կանայք են:
Ըստ տարիքային խմբերի և սեռի` կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների թվաքանակով կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում առաջին տեղում է` 1511 դեպք (2023թ. տվյալներով):
Հիվանդության կանխարգելման փուլերն են`
առաջնային կանխարգելման մաս է առողջ ապրելակերպը,
երկրորդային կանխարգելումը հետազոտությամբ նախակլինիկական փուլում հիվանդության հայտնաբերումն է։