ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը «Զանգեզուր» անվամբ անօդաչու թռչող սարք է արտադրում, իսկ Հայաստանում փառատոներ են կազմակերպվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փառատոնների, միջոցառումների կազմակերպումը մեր երկրում միշտ եղել է: Ամեն տարի Հայաստանում կազմակերպվում է մի շարք փառատոներ, սակայն նկատելի է, որ վերջին շրջանում  ՀՀ Կառավարությունը ծրագրում և իրականացնում է մի շարք անիմաստ  փառատոններ, ինչի համար բավական մեծ ֆինանսներ է դուրս գրվում պետական բյուջեից:

ArmLur.am-ը առանձնացրել և ձեզ է ներկայացնում հոկտեմբեր ամսվա փառատոները, որոնք անցկացվելու են Հայաստանում:

Հոկտեմբերի 4-5- Սուրճի և թեյի փառատոն Երևանում
Հոկտեմբերի 5 -Գինու փառատոն Արենիում
Հոկտեմբերի 6 – Ազնվամորու փառատոն Դավիթ Բեկում
Հոկտեմբերի 8 – Քյուֆթայի փառատոն Էջմիածնում
Հոկտեմբերի 10 – Պանրի փառատոն Տաշիրում
Հոկտեմբերի 12 – Ճագարների փառատոն Մարմաշենում
Հոկտեմբերի 20 – Ընկույզի փառատոն Հերհերում
Հոկտեմբերի 18-20 – Պանրի փառատոն Երևանում
Հոկտեմբերի 18-20-Մեղրի փառատոն Երևանում
Հոկտեմբերի 26-Դդումի փառատոն Տավուշում:

Հարկ է նշել, որ այս ամենի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զարգացնում է իր  ռազմաարդյունաբերությունը: Ադրբեջանում «Զանգեզուր» անվամբ անօդաչու թռչող սարքը է արտադրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս