ՖՈՏՈ․ Շատին-Գետափ ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել գորշ արջի․ արջը տեղափոխվել է հատուկ վերականգնողական հաստատություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Շատին-Գետափ ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել գորշ արջի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ մարզային փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել արջին․ արջը վիրավոր է։

Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, միջադեպի մասին իրազեկվելուց ժամեր անց Երևանից ժամանած մասնագետները արջին անզգայացրել են և տեղափոխել հատուկ ազատավանդակով, ապա անասնաբույժի կողմից կատարվել է կզակի վնասվածքի վիրահատություն:

Համապատասխան մասնագետների ուղեկցությամբ կենդանին տեղափոխվել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի Ուրցաձոր համայնքում գտնվող հատուկ վերականգնողական տարածք, որտեղ կենդանին լիարժեք վերականգնումից հետո բաց կթողնվի բնություն:

Վերոնշյալ աշխատանքները կատարվել են հիմնադրամի աշխատակիցների կողմից։




Լրահոս