
Թերթի
տեղեկություններով`
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնում է ԱՄԷ` նոյեմբերի 25-ին ծննդյան 55-ամյակը արաբական շքեղ հանգստավայրում նշելու համար: ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հաստատեց մեր տեղեկությունը` ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանը Դուբայ է մեկնում ընտանյոք հանդերձ, իր ծննդյան օրը նշելու համար: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ պետական նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների հիմնական մասը` Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանները, Սամվել Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք, հրավիրվել են Ծառուկյանի ծննդյան արարողությանը: Այնպես որ, Ծառուկյանին չի հաջողվի անգամ Դուբայում ապաքաղաքական-ընտանեկան միջոցառում անցկացնել: