Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումը «հետևանքներ կունենա», և իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։
«Իրանի հրթիռակոծությունն Իսրայել պետության վրա կունենա հետևանքներ։ Ավել բան չեմ ասի»,- ասել է նա։