Mayweather Promotions ընկերության գլխավոր տնօրեն Լեոնարդ Էլբերը կարծում է, որ Մենի Պակիաոն ապրիլի 12-ին նախատեսված ռևանշ-մենամարտում կհաղթի Թիմոթի Բրեդլիին. հաղորդում է championat.com-ը։
«Ես գտնում եմ՝ Մենին կհաղթի այդ մենամարտում։ Նա հաղթել էր նաև առաջին մարտում։
Բրեդլին հիանալի երիտասարդ մարզիկ է, բայց, կարծում եմ, այն, ինչ կառաջարկի Պակիաոն ռինգում, նրա համար չափազանց ծանր կլինի»,- մեջբերում է Էլբերի խոսքերը BoxingScene-ը։
Պակիաո – Ֆլոյդ Մեյվեզեր Կրտսեր հավանական մենամարտի վերաբերյալ հարցին, Էլբերը ասել է. «Բոլորը գիտեն, թե ինչու մինչև հիմա տեղի չի ունեցել այդ մենամարտը․պատճառը՝ Պակիաոյի փրոմոութեր Բոբ Արումն է»։