Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակման մասին, հայտնում է Tasnim-ը։
Կորպուսի հայտարարության մեջ ասվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի, «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարի և «Ղուդս» ուժերի հրամանատարի սպանության համար։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: