
Իսրայելի գործողության հետևանքով ավելի քան 100 հազար լիբանանցի փախել է Սիրիա, երկրի հարավում 200 հազար մարդ լքել է իր տունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք ունենք տվյալներ, որ ավելի քան 100 000 մարդ փախել է Լիբանից Սիրիա, միաժամանակ ավելի քան 200 000-ը տեղահանվել է հարավային Լիբանանից», – ասել է նա:
Դյուժարիկը հավելել է, որ իրավիճակի սրման պատճառով Իսրայելի հյուսիսում իր տունը լքել է ավելի քան 60 000 մարդ։