
Երևանում հոկտեմբերի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հոկտեմբեր 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։