
Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու։
Հանրահավաքը կազմակերպվել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության առաջնորդների կողմից՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ից շարժումը մայրաքաղաքում հանրահավաքներ և բողոքի ակցիաներ է կազմակերպում։ Այս անգամ շարժումը խոստանում է «հաղթանակի և հույսի» փուլ։
Նշենք, որ հանրահավաքը կմեկնարկի ժամը 18։30-ին, իսկ 18։00-ին շարժման աջակից երիտասարդները Մատենադարանի մոտից քայլերթով կգնան Հանրապետության հրապարակ՝ միանալու հանրահավաքին։
Աննա Սրապիոնյան