Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 1-2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 38, մարմնական վնասվածք պատճառելու` 8, ֆիզիկական ներգործության և խարդախության` 6-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 5, հոգեկան ներգործության` 4, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու փաստաթղթեր կեղծելու՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենքի-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կալանավորված անձի փախուստի, սուտ մատնության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաններ վնասելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, դատավարական փաստաթղթերը կեղծելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, պետական սահմանն ապօրինի հատելու և դատական ակտը չկատարելու կամ կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 20 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։