Նիկոլ Փաշինյանն այսօր կգնա խորհրդարան․ երեկոյան ընդդիմությունը հավաք կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանն այսօր նախարարների հետ կգնա խորհրդարան։

16։30-ին ԱԺ-ում սպասվում է կառավարության հետ հարցուպատասխան։

ArmLur.am-ին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ չեն մասնակցելու Կառավարության հետ հարցուպատասխանին։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտնեց, որ իրենք ներկա են լինելու Կառավարության հետ հարցուպատասխանին և հարցեր են ուղղելու Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ այսօր երեկոյան 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա նաև ընդդիմադիր Սրբազան շարժման հանրահավաքը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս