Որոշում՝ «Արծվի թևեր» կոչվող տարածքում տղամարդուն կյանքից զրկելու դեպքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սուրիկ Ուսոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2024 թվականի մարտի 10-ին, ժամը 15:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի «Արծվի թևեր» կոչվող տարածքին հարող՝ «Կարմիր հողեր» վայրում, Միրզա Խալոյանի հետ միասին վիճաբանել են Սուրիկ և Նորիկ Բաքոյանների հետ։

Վեճի ժամանակ Նորիկ Բաքոյանին ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ՝ Մ․Ս. Ուսոյանը և Խալոյանը խմբի կազմում միմյանց գործողությունները փոխլրացնելով և գիտակցելով, մասնավորապես՝ Սուրիկ Ուսոյանը Նորիկ Բաքոյանի հնարավոր դիմադրությունը կոտրելու, վերջինիս սպանելու իր և Միրզա Խալոյանի միասնական դիտավորությունն ի կատար ածելու նպատակով, ձեռքում եղած սուր-կտրող-ծակող գործիքով՝ դանակով, մետաղապլաստե խողովակով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Նորիկ Բաքոյանի մարմնի տարբեր հատվածներին։

Արդյունքում նրան հասցնելով կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնաս պատճառող հարվածներ՝ վերջինս մահացել է:

Քնար Մանուկյան




Լրահոս