Թերթը գրում է. “”Վերջին մեկ տարում Երևանում կատարվող աշխատանքներն ըստ էության վերագրվում էին քաղաքապետ Կարեն Կարապետյանի շնորհքին: Ոչ ոք չէր մտածում, թե որտեղից է քաղաքապետը գտնում այդ փողը, որ թափով ծրագրեր է իրականացնում: Երևանցիներին թվում էր, թե նախկին բոլոր քաղաքապետերը պարզապես վատ են աշխատել՝ դա է պատճառը, որ մայրաքաղաքում տարիներ շարունակ ոչինչ չէր փոխվում: Պարզվում է՝ ընդամենը 10 ամիս աշխատած քաղաքապետն այդ աշխատանքների մեծ մասը, այսպես ասած, պարտքով է իրականացրել: Դրանք կատարող կազմակերպությունների հետ պայմանագրեր է կնքել՝ առաջիկայում, ասենք, հաջորդ տարի վճարելու պայմանով: Եվ ստացվել է այնպես, որ Տարոն Մարգարյանը ժառանգել է “”մինուսով”” բյուջե ոչ միայն այս տարեվերջի կտրվածքով, այլև հաջորդ տարվա համար, քանի որ վճարելիք գումարների չափը գրեթե աստղաբաշխական է””:
հրապարակ. Տարոն Մարգարյանը ժառանգել է Կարեն Կարապետյանի պարտքերը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ