ԱԺ-ն գրեթե 3 մլն դրամի գինիներ և կոնյակներ է ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովը վերջին մեկ ամսում մեկ անձից գնման եղանակով գրեթե 3 մլն դրամ արժողությամբ պայմանագրերով ձեռք է բերել գինիներ և կոնյակներ։

Նույն օրը 2 պայմանագիր է կնքվել «ԱՐՏԷՔՍԻՄ» ՍՊ և «Վինո Վինո» ՍՊ ընկերությունների հետ։

«ԱՐՏԷՔՍԻՄ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագիրն արժեցել է 793 հազար 200 դրամ, իսկ «Վինո Վինո» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը 2 մլն 235 հազար դրամ։

«ԱՐՏԷՔՍԻՄ» ՍՊԸ-ից ՀՀ Ազգային ժողովի 2024թ կարիքների համար պատվիրակությունների ընդունման և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար ձեռք են բերվել գինիների, իսկ «Վինո Վինո» ՍՊԸ-ից նույն կարիքների համար ձեռք են բերվել կոնյակներ։

«Վինո Վինո» ՍՊԸ-ից ձեռք է բերվել 250 հատ կոնյակ Ախթամար, Էյփրիքոթ, Չերի և Արարատ Շառլ բրենդների։

Արարատ Շառլն ամենաթակ կոնյակն է, որի մեկ հատն արժե 52 հազար 500 դրամ։

«ԱՐՏԷՔՍԻՄ» ՍՊԸ-ից գնել է 84 հատ գինի՝ Թարիրի տարբեր տեսակներ, Տակառ, Կուր, Տուս, Տուշպա և ևս 2 այլ տեսակի գինի։ Գինիներից ամենաթանկը 28 հազար դրամ արժողությամբ Թարիրի փրփրուն ավանդական գինին է։

Էմմա Միքայելյան




Լրահոս