Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինը միացավ Իդրամ ընկերության բաց QR ենթակառուցվածքին՝ իր օգտատերերին հնարավորություն ընձեռելով Fast Shift բջջային հավելվածով արագ վճարումներ կատարել շուրջ 22 000 վաճառակետերում Իդրամի QR կոդի սկանավորմամբ։
Fast Shift-ի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը նշել է․ «Ընկերությունը մշտապես ընդառաջ է գնում օգտատերերի պահանջներին, և սա վճարման գործընթացն ավելի ճկուն, արագ ու հարմարավետ դարձնելու ևս մեկ քայլ է։ Fast Shift-ը շարունակաբար նպաստելու է Open QR-ի գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից», – ասել է նա։
Fast Shift ընկերությունը վերջերս վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով ու ֆինտեխ լուծումներով հավելված՝ ավելի քան 350 ծառայություններով և արդեն ՀՀ ողջ տարածքում շուրջ 22 000 վաճառակետերում վճարումներ կատարելու հնարավորությամբ։
Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։
Մանրամասները՝ տեսանյութում։