Հայաստանը պետք է պատժի ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները․ Իլհամ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, «պետք է» դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ», սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել, այլ ընդհակառակը, հերոսացվել է։ Հայաստանին կոչ ենք անում հրաժարվել իր ապակառուցողական դիրքերից և կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները»,- ասել է Ալիևը:




Լրահոս