Ինչ վարակ է տարածված վերջին շրջանում և ովքեր են ռիսկային խմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում նկատելի է, որ վարակ է տարածված և ինչն ավելի հուսահատեցնող է՝ երեխաների շրջանում:

Շատ ծնողներ ArmLur.am-ին ահազանգում են, որ դպրոցներում, մանկապարտեզներում, զարգացման կենտրոններում մեծ թվով վարակի դեպքեր են գրանցվել: Շատ երեխաներ ունեն ջերմություն, փորացավ, թուլություն: Չնայած նրան, որ երեխաները մեծ թիվ են կազմում, միևնույն է՝ մեծահասակների շրջանում նույնպես զգալի դեպքեր են գրանցվում: Նրանց մոտ վարակի ախտանիշները գրեթե նույնն են:

ArmLur.am-ը կապ հաստատեց Առողջապահության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ վարակ է սա և ինչո՞վ է պայմանավորված.

«Սուր շնչառական վարակների առկա ցուցանիշները դեռևս անհանգստացնող չեն, սակայն հոկտեմբերի առաջին շաբաթից Հայաստանում սպասվում է ՍՇՎ հիվանդությունով պայմանավորված վարակվածության դեպքերի ակտիվություն։

Սեզոնային է, այսինքն՝ հոկտեմբերի մեկից մինչև մայիս ամիսը մենք ունենում ենք այդ վիրուսներով վարակվածության բարձր ցուցանիշ։ Առհասարակ կարող ենք ասել, որ հիմա էլ ունենք աճ, բայց դա բնորոշ է սեզոնի այս ժամանակահատվածին։ Այժմ գրանցված դեպքերի 76 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների շրջանում։ ՍՇՎ վիրուսների ախտանշաններից են ջերմության բարձրացումը, թուլությունը, հոդացավը, մկանացավը, հաճախ նաև դրսևորվում է փորլուծությամբ։ Հիմնական բարդությունը, որ կարող է առաջանալ, թոքաբորբն է։

Գրիպի դեմ ռիսկային խմբում են քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի անձինք: Այս խմբում ներառված են նաև փակ հաստատություններում (երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն, խնամքի տուն և այլն) գտնվող անձինք, բուժաշխատողներն ու հղիները: Նրանց խորհուրդ ենք տալիս պատվաստվել, ժամանակին դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ»,-ասաց նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս