Նախկիններին օրուգիշեր քննադատող ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն, ով «կատաղի» պայքար է մղում նախկին իշխանությունների եւ բարքերի դեմ, հիմա ամեն հարմար առիթի դեպքում սիրով ողջագուրվում եւ համբուրվում է իր «սիրելի» նախկինների հետ:
Այսպիսով, նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին, իշխանական վերնախավը՝ նախարարներ, պատգամավորներ եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մասնակցեցին Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնեքի արարողություններին:
Այնտեղ էր նաեւ ՔՊ-ական «ամենանախկին» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով իր նշած նախկինների օրոք բարձր պաշտոններ է զբաղեցրել, բայց հիմա տիպիկ ՔՊ-ականի դեմքով օրուգիշեր քննադատում է նախկին նախագահներին եւ մյուս պաշտոնյաներին ու մեղադրում նրանց անգամ իրենց իշխանության ձախողումների մեջ, որոնք, ի դեպ, բազմաթիվ են եւ ծանր հետեւանքներ են ունենում մեզ համար:
Անդրանիկ Քոչարյանն այնքան է տարված նախկինների դեմ պայքարի մոլուցքով, որ անգամ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկություն նախաձեռնեց, այն բանի համար, որ նա Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է:
ArmLur.am-ը, սակայն, նկատեց, որ նախկինների դեմ պայքարող Անդրանիկ Քոչարյանը շաբաթ օրը Մայր աթոռում առիթը բաց չէր թողնում նույն նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ ողջագուրվելու համար, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և այլոց հետ: Փաստորեն, նախկինների գիրքը գրկելու, լուսանկարվելու համար ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սիրվարդ Գևորգյանին քննադատող Անդրանիկ Քոչարյանը նախկինների գիրկն էր ընկել:
Մանրամասները՝ տեսանյութում։