ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիվանագիտական կոռեկտության հարց է. ինչու չի հրապարակվում խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որն առաջարկել են, հանրության համար բացահայտված է:

«Այդ կետերին ես անդրադարձել եմ տարբեր առիթներով, գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, որ խաղաղության պայմանագրի կետերը գաղտնի են պահվում:

Փաշինյանն ասաց, թե չի կարող պահել թուղթն ու ասել` առաջին կետում ինչ է գրված, 2-րդում՝ ինչ, ու այդպես շարունակ։ Ըստ նրա, դա կոռեկտ չի լինի 2-րդ կողմի համար (Ադրբեջանի-հեղ.)

«Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս