Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխարհի այլ երկրների միտումները. Մարիա Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպես Արևմուտքի ապակայունացնող գործողությունների վկայություն՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացումը

«Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխարհի այլ երկրների միտումներն ու փորձառությունները, որտեղ արդեն նման փորձեր են իրականացվել։ Սրանից կարող են խուսափել նրանք, ովքեր ազգային ուղղվածություն ունեցող քաղաքականություն են վարում, պատմություն գիտեն և առաջնորդվում են ազգային շահերով»,- եզրափակել է Մարիա Զախարովան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը որոշել է ավելի քան կրկնապատկել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ 120 մլն դոլարից հասնելով 250 մլն դոլարի:




Լրահոս