Հունգարիան արգելափակել է Ուկրաինա հրահանգիչների ուղարկելու ԵՄ-ի ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիան արգելափակում է ԵՄ-ի պլանը՝ հրահանգիչների և խորհրդականների ուղարկելու Ուկրաինա՝ այնտեղ ուկրաինացի զինվորականներին նախապատրաստելու համար։ Բուդապեշտը պահանջում է, որ ծրագիրը լրամշակվի: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նրա խոսքով՝ ԵՄ երկրների տարածքում վերապատրաստման առաքելությունը, որն սկսվել է 2022 թ. նոյեմբերին, շուտով կավարտվի. ներկայում ԵՄ-ում քննարկվում է ոչ միայն այն երկու տարով երկարացնելու, այլև հրահանգիչներին և ռազմական խորհրդականներին Ուկրաինայի տարածք ուղարկելու առաջարկը, «որպեսզի նրանք մասնակցեն նախապատրաստական ​​առաքելության համակարգմանը և, ինչպես նրանք են ասում, դրա արդյունավետության բարձրացմանը»։

«Մենք դա համարում ենք չափազանց վտանգավոր քայլ ռազմական էսկալացիայի տեսանկյունից: Մենք տեսնում ենք, որ այս առաջարկը զգալի չափով կմեծացնի հակամարտության ընդլայնման վտանգը…. Այնպես որ, այս առաջարկին մենք ասում ենք «ոչ»։ Մենք Բրյուսելում ԵՄ արտաքին կապերի ծառայությանը հայտնել ենք, որ այս ձևով չենք կարող պաշտպանել առաջարկը, խնդրել ենք նրանց լրամշակել այն», – ասել է Սիյյարտոն Facebook սոցիալական ցանցում հեռարձակված տեսաուղերձում:




Լրահոս