Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճի մակարդակը, 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է մնում 22, իսկ 2024 թվականի հունվարի 3-ի համեմատ՝ 35 սանտիմետրով։

Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 50 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 30 սանտիմետր և 2024 թվականի հունվարի 3-ին արձանագրված 1900 մետր 17 սանտիմետր նիշերի դիմաց։

2024 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 178 միլիոն 866 հազար խորանարդ մետր ջուր։ Ոռոգման նպատակով Հրազդանի հունով Սևանա լճից հունիս-սեպտեմբերին բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։




Լրահոս