Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին ուղղված իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, վիրավորվել է ևս 3–ը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Իսրայելը տարիներ շարունակ հարվածներ է հասցնում Սիրիայում Իրանի հետ կապված թիրախներին, սակայն նման հարձակումներն ուժեղացրել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ–ի կողմից Իսրայելի տարածքի վրա հարձակումից հետո: