ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է 23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024թ. սեպտեմբերի 24-ին Երեւան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բակային հատվածում կայանված իրեն պատկանող Honda Kona մակնիշի եւ հարեւանությամբ կայանված Opel եւ BMW մակնիշի ավտոմեքենաներն այրվում են:

 

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում վնասված ավտոմեքենաների սեփականատերերը տուժող են ճանաչվել եւ հարցաքննվել։

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայր հանդիսացող ավտոկայանատեղին եւ այրված ավտոմեքենաները, առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները եւ ենթարկվել զննության։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով՝ նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատահետքաբանական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։

Ձեռնարկված ապացուցողական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 23-ամյա երիտասարդ է:

Վերջինս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, ձերբակալվել է եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ` հայտնելով, որ արարքը կատարել է սոցիալական ցանցում այլ անձանց հետ հաղորդակցությունից ստացած տպավորությունների ազդեցությամբ:

Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, երիտասարդն իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել է Honda Kona մակնիշի ավտոմեքենայի վրա եւ հրկիզել այն, որի հետեւանքով այդտեղ կայանված այլ անձանց պատկանող Opel եւ BMW X6 մեքենաները նույնպես այրվել են՝ ավտոմեքենաների սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 264- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրկիզմանն այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

 

ՔՐԳՈՐԾ՝ 9-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՎ

Օրերս Արարատի մարզի Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկը երեկ մահացել է։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։

«Գործի առիթով արդեն հարուցվել է քրեական գործ։ Արարատի մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները դեպքից անմիջապես հետո եղել են դպրոցում, այնուհետեւ հիվանդանոցում, հանդիպել աշակերտի ծնողների հետ, ամենօրյա ռեժիմով ծանոթացել աղջկա առողջական վիճակին։

Մարզպետի աշխատակազմի կողմից լիազորությունների սահմանում ամեն բան արվելու է քրգործին աջակցելու եւ ուսումնական հաստատություններում անվտանգության նորմերն առավել խստացնելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս