
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հիասթափված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ԱՄՆ-ի կողմից ՀՊՀ–ի ստեղծման ծրագրի վերաբերյալ արած հայտարարությունից: Գլխավոր քարտուղարն ասել է, թե ՌԴ–ի նման քայլը հիշեցնում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախկին քաղաքական հարաբերությունները: “Ռուսաստանի այս քայլն ավելի շատ տանում է դեպի առճակատման, ոչ թե՝ համագործակցության”,- ասել է Ռասմուսենը: