
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 02։00-ին, Կապան քաղաքի Շահումյան 39 Բ շենքում անխնա կրակոցի ձայներ են լսվել։
Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ վերոնշյալ հասցեում ընտանեկան հարցերի շուրջ ընտանիքի անդամները վիճել են եւ տան անդամներից մեկը իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել 2 անգամ բնակարանի առաստաղին և 4 անգամ նույն շենքի բակում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջինիս ձերբակալել են։
Քնար Մանուկյան