ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գլուխդ պատին ես տալու…տրորելու եմ…համբալ». ինչ տեղի ունեցավ գիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքի էր հրավիրել քաղաքացիներին Հանրապետության Հրապարակում, որտեղից հետո էլ քայլերթով շարժվեցին Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն։

Հանրային հեռուստաընկերություն գնալու իմաստը կայանում էր նրանում, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում էր հանրայինում ուղիղ եթեր՝ կոչ հղելու և հարցազրույց տալու համար։

Իհարկե կոչն ու հարցազրույցը ուղիղ եթերում իրականացան, սակայն մինչ հանրային հեռուստաընկերություն մուտք գործելը՝ հենց հանրայինի բակում, միջադեպեր եղան։

Ոստիկանության եւ Սրբազանի հարաբերությունները լարվեցին, որտեղ ոստիկանապետը վիրավորանքներ հնչեցրեց Բագրատ սրբազանի հասցեին, սակայն սրբազանն էլ, հետ չմնալով, ոստիկանապետին ասաց՝ տրորելու եմ քեզ։

Վերջում հավելենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին հանրահավաքի է հրավիրել քաղաքացիներին կիրակի օրը՝ ժամը 18։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս