Ծեծկռտուք՝ քոլեջում․ իրավապահները սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 16 տարեկան երկու ուսանողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14.42-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող քոլեջում ծեծկռտուք է:

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային ծառայողներ են մեկնել: Պարզվել է, որ քոլեջի մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար: Ոստիկանները սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել քոլեջի՝ 16 տարեկան երկու ուսանողի: Բաժին է ներկայացվել նաև ծեծկռտուքին մասնակցած ութ ուսանող: Ձերբակալված երկու ուսանողի մոտ անձնական խուզարկությամբ դանակ է հայտնաբերվել:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:




Լրահոս