ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի մարտի 22-ին, ժամը 23:00-ի սահմաններում, գնալով Թալին համայնքի Զարինջա բնակավայրի 12-րդ փողոցի 4-րդ հասցեի տան բակ, մոտեցել է տան բակում կայանված, Արտակ Թորոսյանին պատկանող «KIA SORENTO 3.8» մակնիշի 80 TO 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, իր հետ նախապես վերցված թղթերը տեղադրելով նշված ավտոմեքենայի հետնամասում, թղթերը բենզինով այրելու եղանակով հրկիզել է հիշյալ ավտոմեքենան և հեռացել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Արտակ Թորոսյանը նկատելով, որ իրեն պատկանող ավտոմեքենան այրվում է՝ կրակմարիչի միջոցով մարել է բռնկված հրդեհը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած «BMW», «Honda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները էին այրվել:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։28-ին, գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով, մայրաքաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ։ Կասկածյալը խոստովանել է, որ հրկիզողն ինքն է։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կատարողը իրավապահներին հայտնել է, որ տելեգրամ ալիքում խոսակցություններ է ունեցել մեքենայի վարորդներից մեկի հետ, ինչից դրդրված գնացել է այդ քայլին, սակայն նրա խոտովանությունը իրավապահներին այդքան էլ արժանահավատ չի եղել․ քննությունը կպարզի բուն հանգամանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան