Քաղաքացին Դավիթաշենում հատել է 45 բարդի․ ոստիկանությունը, թաղապետարանը դեպքի վայրում են․ քաղաքացիների են տարել ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ArmLur.am-ին հայտնում է․

«Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։

Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահառումը։

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»։




Լրահոս