ArmLur.am-ը բացառիկ լուսանկարներ է ներկայացնում Դավիթաշենում 45 բարդի հատվելու դեպքից։
Հիշեցնենք, որ գրել էինք՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ArmLur.am-ին հայտնում է․
«Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։
Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահառումը։
Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»։