Բելառուսի ու Ադրբեջանի բարեկամությունը երրորդ երկրների դեմ չէ, մենք մեր գործն ենք անում՝ հանուն երկու պետության ժողովուրդների շահերի։ Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։
«Բելառուսի և Ադրբեջանի միջև հարաբերություններում փակ թեմաներ չկան»,- ընդգծել է պետության ղեկավարը և վստահեցրել, որ իրենց բարեկամությամբ չեն խախտում միջազգային իրավունքի ոչ մի նորմ, վտանգ չեն ներկայացնում երրորդ երկրների համար։