
Հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը: