
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև։
«Մարկ Ռյուտեն Կիև է ժամանել իր առաջին արտասահմանյան այցով որպես ՆԱՏՕ-ի նոր ղեկավար՝ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- գրել է Bloomberg-ը։
Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ կշարունակի համոզել դաշնակիցներին, որ վերջիններս շարունակեն աջակցել Կիևին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին՝ Եվրատլանտյան խորհրդի նիստի ժամանակ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լիազորությունները փոխանցել էր դաշինքի նոր առաջնորդ Մարկ Ռյուտեին: