Ապրիլի մեկին հումորի ու ծիծաղի տոնի կապակցությամբ Նկարիչների միությունում տեղի ունեցավ «Արևավիշապ 2014» գրաֆիկական հումորի միջազգային երկրորդ փառատոնը` «Նոյի երկրորդ վերադարձը» խորագրի ներքո:
Փառատոնին ներկայացված էին ոչ միայն հայ, այլև աշխարհի 40 երկրից մոտ 450 երգիծանկարչի աշխատանք:
Աշխատանքներ կային անգամ Թուրքիայից ու Իրանից, որը երգիծանկարիչ Պավել Ջանգիրովը պատահական չի համարում. այս երկրներում երգիծանկարչությունը զարգացած է: Իրանում, օրինակ, երեք հումորային ամսագիր է հրատարակվում, իսկ Թուրքիայում անգամ կա հումորի թանգարան:
Հայաստանը ևս այս առումով ետ չի մնում իր հարևաններից:
Նկարիչների միության ղեկավար Կարեն Աղամյանը հիշեցնում է` մեր երգիծանկարիչներից շատերը մասնակցում են արտերկրում տեղի ունեցող միջազգային փառատոներին, հաջողությունների հասնում, շահում մրցանակներ:
Մանրամասն ՝ տեսանյութում: