ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել Լիբանանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հակամարտության սրման ֆոնին 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կուղարկվի Լիբանան։

Օգնության փաթեթը նպատակ ունի ուժեղացնել մարդասիրական աջակցությունը Լիբանանում՝ տրամադրելով սնունդ, ապաստան, առողջապահական և այլ անհրաժեշտ ծառայություններ:

Սեպտեմբերի վերջին հատկացված լրացուցիչ 10 մլն եվրոյից հետո այս տարի օգնության ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 104 մլն եվրո։

«Մեր նոր ֆինանսավորումը կապահովի, որ խաղաղ բնակիչները ստանան այդքան անհրաժեշտ օգնությունը նման շատ դժվար պահին։ Մենք շարունակում ենք կոչ անել դադարեցնել կրակը Լիբանանի սահմանին և Գազայում, ինչպես նաև ազատ արձակել բոլոր պատանդներին», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Իսրայելի օդային և ցամաքային հարձակումը վատթարացրել է մարդասիրական իրավիճակը Լիբանանում՝ ստիպելով հարյուր հազարավոր լիբանանցի խաղաղ բնակիչների լքել իրենց տները: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացել է ավելի քան 1000 մարդ։ Հազարավոր լիբանանցիներ գիշերում են լողափերում և փողոցներում։




Լրահոս