«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող Սախնին ռազմաարդյունաբերական բազայի վրա, հինգշաբթի հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16.40-ին, Իսլամական դիմադրության (Հեզբոլլահի – խմբ.) մարտիկները հրթիռներ են արձակել Ակրի ծոցում գտնվող Սախնին ռազմարդյունաբերական բազայի ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ արձանագրել է ավելի քան 120 արկ, որոնք արձակվել են շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից՝ Լիբանանից դեպի Իսրայել վերջին 24 ժամվա ընթացքում:




Լրահոս