
Ռոսավիացիայից հայտնել են, որ Ռուսաստանից դեպի Իսրայել, Իրան և Իրաք թռիչքների սահմանափակումները կգործեն մինչև նոյեմբերի 3-ը, գրում է «Коммерсантъ»-ը։
Սահմանափակումներ են մտցվել նաև այդ երկրների օդային տարածքով թռիչքների համար։ Հոկտեմբերի 2-ին Ռոսավիացիան ավիաընկերություններին խորհուրդ է տվել թռիչքներ կատարել դեպի այդ երկրներ կամ իրենց տարածքով հոկտեմբերի 3-ին որոշակի ժամանակահատվածում՝ Մոսկվայի ժամանակով 9:00-19:00-ն:
Ռոսավիացիայի տվյալներով՝ սահմանափակումները կհանվեն Մոսկվայի ժամանակով 02:59-ին։
«Իսրայելի, Իրանի և Իրաքի օդային տարածքում թռիչքների վերաբերյալ հանձնարարականների փոփոխության դեպքում գործակալությունը կտեղեկացնի դրանց մասին», – եզրափակել է գերատեսչությունը։