ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պլանավորված պարտություն․ 44-օրյա պատերազմի 12-րդ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

yerevan.today-ը գրում է. 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն ամենօրյա կոչերով դիմում էին հանրությանը, թե՝ խուսափեք զանգահարել Սահմանին գտնվող ձեր հարազատներին, կոչ էին անում զինվորներին չմիացնել հեռախոսները՝ անվտանգության նկատառումներց ելնելով։ Բազմաթիվ էին դեպքերը, երբ տեղորոշելով՝ ադրբեջանը կրակի տակ էր առնում զինվորներին։ Չնայած այդ հանգամանքին, Նիկոլ Փաշինյանը պատերազմի 12-րդ օրը որոշեց անձամբ վտանգի տակ առնել զինվորներին՝ զանգահարելով նրանց։ «Զանգել եմ ասեմ, որ հպարտանում եմ ձեզնով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առջև»,- ասում էր նա: Վստահ ենք՝ զինվորները շատ ավելի ուրախ կլինեին, որ Փաշինյանը բոլորովին չսիրեր նրանց, բայց հազարներով չտաներ մահվան։

Այդ օրը Նիկոլ Փաշինյանը նաև գրառում արեց դավաճանության դեպքերի մասին։ Սա ի սկզբանե բանակի նկատմամբ վստահությունը կորցնելու, զինվորներին թևաթափ անելու նպատակ էր կարծես հետապնդում։ Ալիևը խոսում էր քաջ զինվորների մասին, մերոնք՝ դավաճան։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, վրա հասնող պարտության մեղավորներ էր փնտրում դավաճանների մասին հայտարարություններով։ Մարդիկ էին պետք, որոնց պետք է բարդեր իր բերելիք կապիտուլյացիան։ Պատերազմից անցել է արդեն մեկ տարի ու այդպես էլ որևէ դավաճանության դեպքի մասով դատական ակտ չկա, ավելին՝ քաղաքական ուղղորդմամբ դավաճանության որևէ դեպք, չի քննվում, չնայած որ նա քաղաքական ուղղորդման մասին էր խոսում։ Իսկ անձամբ իրեն, հարցերն օրեցօր են ավելանում։ Հասկանալի է դառնում, թե Փաշինյանի մտքում ինչ կար։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանական երկու հրթիռ մխրճվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մեջ, մեկ օրվա մեջ՝ երկու անգամ։ Ծանր վիրավորվեց ռուսական լրատվական խումբ։ Պատերազմական հանցագործությունների թվին է սա դասվում, որովհետև պատերազմի կանոններից է խաղաղ բնակավայրերին ու եկեղեցիներին չհարվածելը։ Ադրբեջանը մարսեց այս հարվածը, որևէ միջազգային դատապարտում չեղավ, միայն ռուսական հեռուստաեթերներում սա դարձավ քննարկման առարկա։ Սա խոսում է այն մասին, թե միջազգային ասպարեզում որքան էր մեծացրել Ալիևը դիրքերը և ըննդհակառակը՝ որքանով էր իջել նիկոլ Փաշինյանի հեղինակությունը։

Հոկտեմբերի 8-ի իրադարձություններից նաև կարելի է առանձնացնել այն, որ պաշտոնից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, մինչև այժմ անհասկանալի ու հանրության համար մութ պատճառներով։ Կասկածելի հանգամանքներում նա հայտնվեց Արցախի հրամանատարական շտաբում, Շուշիում, ուշագրավ լուրեր կան նրան Շուշիից տարհանելու վերաբերյալ։ Քյարամյանի առնչությունը պատերազմին, կարծում ենք, հատուկ բացատրության կարիք ունի։

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում




Լրահոս