
Հոկտեմբերի 3-ին՝ գիշերը, «ձախ սրունքի հրազենային վնասվածքով» Արարատի հիվանդանոց տղամարդու են տեղափոխել։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Սուրենավան գյուղի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածքում Ա. Զ-ն և Ա. Պ-ն վիճել են եւ միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որի ընթացքում Ա. Զ-ն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել է Ա․ Զ-ի ոտքին։
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Զ-ին և զենքը հայտնաբերելու ուղղությամբ։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վիճաբանողները հեռավոր ազգականներ են, նախկինում ունեցած տարաձայնություների հետ կապված վեճը դարձել է կրակոցի պատճառ։
Քնար Մանուկյան