ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը․ երկար ժամանակ ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով, հայտնում է «Վելոլիա ջուրը»։

««Էջմիածին» շահագործման տեղամասն արդեն վթարի վայրում է և սկսել է վթարավերացման աշխատանքները:

Դրանով պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ին ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը՝ ժամը 24:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ, Շենիկ, Արևադաշտ, Արգին գյուղերի ջրամատակարարումը», – նշված է հայտարարությունում:

Տեսանյութն՝ այստեղ




Լրահոս