ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար․․․երեկ մեծ էկրան բարձրացավ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմը․ ովքեր էին հայտնի հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար․․․ահա այս գաղափարի շուրջ է ծնվել «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը։

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, որի հիմքում ընկած է ընկերության, հավատարմության և համերաշխության բարձր գաղափարը։

Ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը, որը նաև գլխավոր դերակատարներից է, խոսելով ֆիլմի ստեղծման գաղափարի մասին, նշեց, որ «Դեպի ճամբար» հեռուստասերիալը, որը դեռ 2019թ-ից հեռուստաէկրաններին է, շատ էր սիրվել հանրության կողմից, ուստի որոշեցին նույն դերասանական կազմով, բայց սերիալից գաղափարապես տարբերող գեղարվեստական ֆիլմ ստեղծել:

«Ֆիլմը սերիալից կտրել ենք, մեզ համար կարևոր էր, որ մարդկանց մոտ նայելիս հարցեր չառաջանան, իրենք տեսնեն 0-ից նոր ֆիլմ: Պարտադիր չէ կերպարներին ճանաչեն»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:

Ֆիլմի տնօրեն Հռիփսիմե Ելինյանը, որը նույնպես մասնակցություն ունի ֆիմում, պատմում է՝ սերիալի նկարահանումները շատ բարդ են անցել՝ առավոտյան 8-ից նկարահանումները սկսվում էին ու տևում մինչև գիշերը 12-ը: «Գալիս, ասում էին, ուռա ՜, այսօր 2 րոպե նկարեցինք: Ես վատանում էի, ասում էի՝ ո՞նց, 2 րոպե՞… այդքան բարդ ու դաժան էր»,- ասաց Ելինյանը։

Ֆիլմի գլխավոր դերակատարներից Մարիամ Ալեքսանյանն էլ, խոսելով ֆիլմի անձնակազմի մասին, նշեց, որ իրեն մշտապես ջերմ են ընդունել և վերջում կատակեց՝ եթե ընտանիքի անդամների հետ վիճում էր, գիտեր՝ ուր գնա։

Ֆիլմի մյուս սցենարիստ Գարիկ Սեփխանյանն էլ, ով նույնպես դերակատարներից է, անկեղծացավ, որ սցենարը գրելիս չէր պատկերացնում, որ էկրանավորելն այդքան բարդ կլինի։

Ասուլիսի ժամանակ ArmLur.am-ը հարց հնչեցրեց դերասանական կազմին, թե որոնք են եղել ամենածիծաղելի դեպքերը նկարահանման ընթացքում, որոնք կադրից դուրս են մնացել։

Լուսանկարներ կարմիր գորգից

Քրիստինա Մուշեղյան, Աննա Սրապիոնյան, Էմմա Մարտիրոսյան




Լրահոս