Ինտեր ՌԱՈ-ն դժգոհում է հայաստանյան պայմաններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ինտեր ՌԱՕ” -ն դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրա ընկերությունն իրականացնում է Հայաստանի ատոմակայանի կառավարումը, և ցանկանում է ժամկետից շուտ դադարեցնել ատոմակայանի շահագործման վերաբերյալ պայմանագիրը։ Այս մասին “Կոմերսանտի” հետ զրույցում ասել է “Ինտեր ՌԱՕ”-ի աղբյուրը։Աղբյուրը թերթին ասել է, որ “Ինտեր ՌԱՕ”- ի միակ այլընտրանքը “Ռոսատոմ” պետական կորպորացիան է։ Սակայն “Ռոսատոմը” առայժմ հետաքրքրված է ոչ թե Հայաստանի ատոմակայանի կառավարմամբ, այլ՝ նոր էներգաբլոկի կառուցմամբ։”Ինտեր ՌԱՕ ԵԷՍ” պետական հոլդինգը Հայաստանի հետ բանակցություններ է սկսել այն պայմանների փոփոխման առնչությամբ, որոնց հիմա վրա ընկերությունը ղեկավարում է հայկական ատոմակայանը։ Ատոմային էներգիան “Ինտեր ՌԱՕ”–ի համար համարվում է կտրուկ աճող ռիսկերով պայմանավորված ոչ պրոֆիլային գործունեություն”,-“Կոմերսանտին” ասել է աղբյուրը՝ տեղեկացնելով նաև, որ ՀԱԷԿ–ի կառավարման փոխանցման առնչությամբ բանակցություններ են ընթանում “Ինտեր ՌԱՕե-ի և “Ռոսատոմ” -ի միջև։”Ինտեր ՌԱՕ” -ի և “Ռոսատոմի” միջև բանակցություններ են սկսվել ՀԱԷԿ–ը “Ռոսատոմին” փոխանցելու առնչությամբ։ “Ինտեր ՌԱՕ” -ն ցանկանում է ժամկետից շուտ հրաժարվել ատոմակայանի շահագործման վերաբերյալ պայմանագրից։ Հոլդինգի համար կարևոր չէ՝ ով կստանձնի ատոմակայանի կառավարումը՝ հայկական կողմը, թե ,Ռոսատոմըե։ Նրա համար կարևորն այն է, որ կառավարումը ստանձնի մի կառույց, որի համար ատոմային էներգիան համարվում է պրոֆիլային գործունեությունե,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք ՀԱԷԿ -ի առնչությամբ պայմանավորվածություն ձեռք կբերվի “Ինտեր ՌԱՕե -ի և ,Ռոսատոմի” միջև։Նշենք, որ “Ինտեր ՌԱՕ” -ն 2003թ.- ից ի վեր իրականացնում է ՀԱԷԿ-ի կառավարումը։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2013թ.։ tert.am :




Լրահոս