ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր Ազգային Ժողովում հյուրընկալել էի Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտներին: Երիտասարդները շրջեցին Ազգային ժողովի շենքում, այցելեցին թանգարան և գրադարան, այնուհետև ունեցանք հաճելի և բովանդակալից զրույց` խոսեցինք կրթության կարևորության, դրա բացերի և երիտասարդների քաղաքացիական ակտիվության մասին:
Օրվա առանձնահատուկ պահը նրանց այցն էր նիստերի դահլիճ:
Այսպիսի հանդիպումները խթանում են նոր սերունդների ներգրավվածությանը և ապահովում մեր երկրի ապագան՝ հիմնված կրթության, գիտելիքի և ազգային գիտակցության վրա»։