Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի աշխատանքներն իրականացվում են ռոտացիոն սկզբունքով․ ՊԵԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը։

Կոմիտեի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն աշխատանքի ապահովման ուղղությամբ։




Լրահոս