
Մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության բողոքի երթը դեպի Պռոշյան գյուղ: Երթը մեկնարկեց ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնից:
Բողոքի երթը նվիրված է 2013 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի ունեցած դավադիր սպանությանը. սպանվեց Հրաչ Մուրադյան ՀՀ քաղաքացին, ազատամարտիկը, դաշնակցականը, համայնքի ղեկավարը:
Նշենք նաև, որ մեկ տարի անց դեռ շարունակվում է նախաքննությունը, և մեղավորները դեռևս պատժված չեն:
Բողոքի երթը` լուսանկարներով: