![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/IMG_9055-copy-poxoc-meqena-ancum.jpg)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փակ են լինելու Ս. Բաղդասարյան փ. – Ա. Հարությունյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Է. Իսաբեկյան փ. խաչմերուկը եղած, ինչպես նաև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Նալբանդյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Ուրարտուի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»: